fbpx
Իրավական

Ատալանտան շարունակում է մնալ անպարտելի

«Ատալանտան» շարունակում է հիանալի արդյունքներ գրանցել Իտալիայի Ա Սերիայում։

Առաջնության 32-րդ տուրում ակումբը ոչ-ոքի՝ 2-2 խաղաց «Յուվենտուսի» հետ։ Սա «Ատալանտայի» արդեն 14-րդ խաղն էր, որում թիմը պարտություն չի կրում, ընդ որում՝ վերջին 12 խաղերից 11-ում «Ատալանտան» հաղթել է։

Ակումբն այս պահին 67 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ Նրան կարող է շրջանցել «Ինտերը», ով ունի 65 միավոր և դեռ չի անցկացրել տուրի իր հանդիպումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ