fbpx
Մշակույթ

Աթենքում կառուցել են առաջին մզկիթը

Աթենքում երկրի անկախության հռչակումից հետո ավարտվել է առաջին մզկիթի կառուցումը։ Ուրբաթ օրը Հունաստանի կրթության և կրոնի հարցերով նախարար Կոստաս Գավրօղլուն այցելել է այդտեղ աշխատանքների ընթացքին տեղեկանալու համար։ Այս մասին հայտնել է Կրթության նախարարությունը:

«Սա չափազանց կարևոր օր է մեր երկրի համար, երբ բազմաթիվ հակասություններից և խոչընդոտներից հետո մեզ հաջողվեց կառուցել մզկիթը մեր քաղաքացիների՝ մահմեդականների համար, որոնք եկել են Հունաստան որպես միգրանտներ կամ փախստականներ, կամ, պարզապես, զբոսաշրջիկներ»,-ասել է Գավրօղլուն:

Հարցին, թե երբ տեղի կունենա առաջին աղոթքը մզկիթում, Գավրօղլուն պատասխանել է, որ դա կլինի սեպտեմբերին՝ չնայած նա չի բացառել, որ հավանական է նաև օգոստոսի 16-ին:

Գավրօղլուի գնահատմամբ, երկրում մահմեդականների թիվը 150-200 հազար է՝ ներառյալ «հունական քաղաքացիները, միգրանտները, փախստականները և զբոսաշրջության կամ գործնական նպատակով Հունաստանի այցելուները»:

Մզկիթի կառավարման խորհրդի անդամ Ասեր Հայդերը հայտնել է, որ միաժամանակ այնտեղ կարող է աղոթել 369 մարդ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ