ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»․ իսպանական ակումբը առաջարկ է ներկայացրել ուրուգվայցուն։
Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ «Աթլետիկոյի» ներկայացուցիչները հանդիպել են Կավանիի գործակալի հետ ու նշել են, որ ակումբը պատրաստ է երկամյա պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին։
Հիշեցնենք, որ հարձակվողն այս պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։