Այսօր՝ սեպտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում, կայացավ «Ատլետիկո» Մադրիդ – «Յուվենտուս» մրցավեճը։
Հանդիպումը ընթանում էր «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Խաղի հաշիվը բացեց Թուրինյան ակումբը՝ 48-րդ րոպեին Խուան Կուադրադոյի շեշտակի հարվածի շնորհիվ գրավելով մրցակցի դարպասը։ Բլեզ Մատյուդին 65-րդ րոպեին կրկնապատկեց Իտալական ակումբի հաջողությունը։
70-րդ րոպեին «Ատլետիկո» Մադրիդին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Մադրիդյան ակումբից հաջողության հասավ Ստեֆան Սավիչը։ Իսկ արդեն 90-րդ րոպեին ցուցատախտակին թվերը հավասարվեցին։ Մադրիդյան ակումբից գոլի հեղինակ դարձավ Էկտոր Էրերան։
«Ատլետիկո» Մադրիդ – «Յուվենտուս»` 2:2
https://www.youtube.com/watch?v=g-YqlD8yP1o