«Աթլետիկոն» հրաժարվել է վաճառել ակումբի պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի տրանսֆերը:
Հայտնի է, որ առաջարկը եղել է Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող ակումբից, որը Ֆելիշիի համար պատրաստ է եղել 150 միլիոն եվրո վճարել, սակայն ակումբը հրաժարվել է:
Նշվում է, որ ակումբը չի ցանկանում զրկվել ֆուտբոլիստից, քանի որ նա համարվում է առաջիկա տարիների համար առանցքային դերակատարներից:
Այս մասին հայտնում է Goal.com-ը։