«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիադ Մահրեզը խոսել է ԱՊԼ-ում «քաղաքաբնակների» չեմպիոնության մասին։
«Լիվերպուլը» խելագար, հիանալի թիմ է: Ես գիտեմ, որ նրանք ատում են մեզ: Նրանք զզվում են մեզնից, որովհետև եթե մենք չլինեինք, նրանք ամեն տարի կհաղթեին:
Բայց մենք այստեղ ենք [չեմպիոնական հարթակին] և երբեք չենք բաց չենք թողնի մերը: Մենք այստեղ կլինենք նաև հաջորդ տարի»,- ասել է Մահրեզը Canal+-ին։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» վերջին տուրում «Ասթոն Վիլային» հաղթելուց հետո հռչակվեց Անգլիա առաջնության չեմպիոն: