Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրում «Աուգսբուրգը» սեփական հարկի տակ ոչ-ոքի ՝ 2-2 խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ։
Տանտերերը իրենց գոլերը խփեցին խաղի առաջին և 90-րդ րոպեներին։ Պատմության մեջ առաջին անգամ Բունդեսլիգայի խաղում «Բավարիայի» մրցակիցը գրավում է նրանց դարպասը հանդիպման առաջին և վերջին րոպեներին։ Այս մասին հաղորդում է Opta-ն։ Նման բան նախկինում չէր եղել։ «Աուգսբուրգը» առաջին թիմն է, ով նման տպավորիչ ցուցանիշ է գրանցում։
«Բավարիան» 15 միավոր ունի ու երրորդ հորիզոնականում է 8 տուրից հետո։
«Աուգսբուրգը» ընդամենը 6 միավոր է վաստակել և 15-րդն է մրցաշարային աղյուսակում։