Չեմպիոնների լիգա. հայտնի են փլեյ-օֆֆի մասնակիցներ
Երեկ երեկոյան կայացած ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից հետո, հայտնի դարձան 1/8 եզրափակչում հանդես եկող բոլոր ակումբները: Դրանք են` «Տոտենհեմ»(Անգլիա), «Մանչեսթեր Սիթի»(Անգլիա), «Լիվերպուլ»(Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդ»(Անգլիա), ««Շալկե-04»(Գերմանիա), «Բավարիա»(Գերմանիա),«Բորուսիա Դ.»(Գերմանիա), «Ատլետիկո Մ»(Իսպանիա), «Բարսելոնա»(Իսպանիա),«Ռեալ»(Իսպանիա), ՊՍԺ(Ֆրանսիա, «Լիոն»(Ֆրանսիա), «Ռոմա»(Իտալիա), «Յուվենտուս»(Իտալիա), «Այաքս»(Նիդերլանդներ),Պորտու»(Պորտուգալիա): 1/8 եզրափակչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 17-ին ֆրանսիական Նիոն քաղաքում:
Հայ մարզիկները ՌԴ-ում կշարունակեն ունենալ լեգիոնականի կարգավիճակ
Ռուսաստանի սպորտի նախարար Պավել Կոլոբկովը պարզաբանել է Եվրասիական տնտեսական միության դատարանի որոշումը Միության անդամ երկրների մարզիկների աշխատանքային գործունեության վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Կոլոբկովը նշել է, որ որոշումը վերաբերում է միայն Բելառուսի մարզիկներին, քանի որ այդ երկիրը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ: «Այդ պրակտիկան չի տարածվի Եվրասիական տնտեսական միության մյուս պետությունների՝ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի…
Հրանտ Մելքումյանի երրորդ անընդմեջ հաղթանակը Լոնդոնում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը երրորդ անընդմեջ հաղթանակ է տոնել Լոնդոնում: ՖԻԴԵ-ի լոնդոնյան դասական բաց մրցաշարի (London chess classic FIDE open) երրորդ տուրում Մելքումյանի հակառակորդը Ֆրանսիայի ներկայացուցիչն էր: Այս հաղթանակից հետո հայ գրոսմայստերը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Հեղինակավոր մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 16-ին:
Համակարգչային մկնիկին կարող է փոխարինել մատանին
Indiegogo կայքում ներկայացված է Padrone մատանին, որը կարող է փոխարինել համակարգչային մկնիկին։ Անլար լիցքավորվող կայանով այդ աքսեսուարը վաճառվում է 189 դոլարով, փոխանցում է Oane-ը։ Գործարկելու համար Padrone մատանին անհրաժեշտ է միայն մատին դնել։ Էջերը կարելի է թերթել սեղանի մակերեսին ձեռքի շարժումով։ Այն ունի տեսախցիկ և շարժման հաղորդիչ:
«Օսկարի» հանձնման արարողությունը կարող Է տեղի ունենալ առանց հիմնական հանդիսավարի
Կատակերգակ դերասան Քևին Հարթի հրաժարումը «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողության հանդիսավարի դերից Կինոարվեստների ամերիկյան ակադեմիային հարկադրում Է քննարկել տարբերակ, որի դեպքում արարողության ժամանակ հիմնական վարող ընդհանրապես չլինի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին այս մասին հայտնել Է Variety հանդեսը: Անցյալ շաբաթ Հարթը Twitter-ում հայտնել Է, որ որոշել Է հրաժարվել «Օսկարի» հանձնման արարողության հանդիսավարի դերից: Այդ…
Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը Լիբանանում է
Լիբանանում հայ մանուկներն այս շաբաթավերջին կվայելեն տիկնիկային արվեստի յուրահատուկ ներկայացումներ: Aztagdaily-ի հաղորդմամբ` Համազգայինի «Քնար» պարախմբի վարչության հրավերով Լիբանան է այցելել Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը, որը դեկտեմբերի 14-ին, 15-ին և 16-ին հանդես կգա «Հայ մուկը» հայրենասիրական և «Ձնեմարդը» ամանորյա տիկնիկային ներկայացումներով:
Կկայանան ՉԼ-ի խմբային փուլի վերջին խաղերը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Այաքս»-ը Ամստերդամում կմրցի «Բավարիա»-ի հետ, «Բենֆիկա»-ն Լիսաբոնում ուժերը կչափի ԱԵԿ-ի հետ: F խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն կփորձի գերազանցել «Հոֆենհայմ»-ին, իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ը` «Լիոն»-ին: G խմբում «Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին, «Պլզեն»-ի հակառակորդը կլինի «Ռոմա»-ն: H խմբում «Վալենսիա»-ն խաղալու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի,…
Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը
Մոսկվայում պատրաստվում են տեղադրել լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը: Այս շրջանում քաղաքի իշխանությունները հացումներ են անցկացնում բնակչության շրջանում, թե որտեղ նրանք կցանկանան տեսնել արձանը: ՌԴ-ում Ջավածքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը նշել է, որ քաղաքային իշխանությունները համաձայն են, որ արձանը տեղադրվի քաղաքի կենտոնում: Հնարավոր է՝ այն լինի Զամոսկվորեչիեում գտնվող Մոսկվայի…
Մատան՝ Ռեալու՞մ…
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատանկարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Sky Sports-ը։ Աղբյուրը տեղեկացնում է, որ իսպանացու ծառայություններվ հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչՍանտյագո Սոլարին։ ՄՅՈւ-ի հետ ընթացիկ պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը և հունվարին անգլիական ակումբը կարող է վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին, որպեսզի հետագայում ստիպված չլինի անվճար բաց թողնել։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում…
Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին
Այսօր ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Արդեն 9-րդ օրն է՝ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի մեջ է: Ռեժիսորի հացադուլի պատճառը 2019 թվականի փետրվարին էկրան բարձրանալու նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագիծն է, որի ֆինանասավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել է: Չնայած ինքնազգացողության որոշակի վատացմանն ու…
Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները Եվրո-2021-ի ընտրական փուլում
Դեկտեմբերի 11-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:
«Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Լեհաստանում
Լեհական պետական հեռուստաընկերության տնօրեն Յացեկ Կուրսկին հայտարարել է, որ 2019 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացվելու է Լեհաստանում։ «Մենք պատրաստ ենք կազմակերպել, նաև ստեղծագործական առումով», gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ասել է նա։ Յ. Կուրսկու խոսքով, «Մանկական Եվրատեսիլ-2019»-ը «կհիշվի երկար տարիներ»։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2018»-ում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Ռոքսանա Վեյգելը։
Սուրեն Շահվերդյանը հրաժարական տվեց
Սուրեն Շահվերդյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հրաժարական է տալիս թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: «Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի կարող։ Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը։ Տեսնում եմ, որ իմ ներկայությունն ավելի…
XX դարի ամենահայտնի երգը «Բոհեմյան ռապսոդիա»-ն է
Բրիտանական Queen ռոք խմբի հիթերից «Բոհեմյան ռապսոդիա»-ն (Bohemian Rhapsody) Universal Music Group երաժշտական ընկերությունը 20-րդ դարի և բոլոր ժամանակների ամենահայտնի ռոք երգ է ճանաչել: Այս մասին ասվում է ընկերության Twitter-ի էջում: A Night at the Opera ալբոմում ներառված հիթը աշխարհի խոշորագույն սթրիմինգային ծառայություններում հնչել է առնվազն 1.6 մլրդ անգամ: «Այսպիսվ, ռոք երաժշտության գետը ջրհեղեղի վերածվեց:…














