4 մեդալ կիոկուշին կարատեի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում
Դեկտեմբերի 7-9-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում կայացան KWU վարկածով պատանիների Աշխարհի և մեծահասակների Եվրոպայի առաջնությունները: Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 14 հոգանոց պատվիրակությունը՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի և փոխնախագահ Վիրաբ Մարտիրոսյանի ղեկավարությամբ, բավականին հաջող մասնակցեց այս առաջնություններին՝ գրանցելով հետևյալ արդյունքները․ Պատանիների Աշխարհի առաջնությունում մեկական բրոնզե մեդալ նվաճեցին Վահագն Հակոբյանը և Մաքս Վլասյանը: Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Սարգսյանը արժանացավ…
Հովհաննես Բաչկովը պարտվեց
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մասնակցեց Ռուսաստանի հավաքականն ընդդեմ աշխարհի մրցաշարին: Աշխարհի թիմի կազմում 63 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը 5-ռաունդանոց մենամարտում զիջել է Ալեքսեյ Մազուրին: Ռուսաստանի թիմն առավելության է հասել 6:2 հաշվով:
2018-ի լավագույն լուսանկարներն՝ ըստ Reuters -ի
Reuters գործակալությունը հրապարակել է անցնող տարվա ամենատպավորիչ և կարևոր լուսանկարները: Լուսանկարներից յուրաքանչյուրը դիտողին ստիպում է հույզեր ապրել՝ ժպտալ կամ լաց լինել, հուզվել կամ ուրախանալ: Բուժեղբայրը ստուգում է վաղաժամ ծնված երեխային, Եմեն Քենիացի տղամարդը չի կարողանում զսպել արցունքները, երբ կրակը մի ամբողջ թաղամաս է կլանում Կեղտաջրում լողացող փիղը, Հնդկաստան Եղիսաբեթ II-ը` նորաձևության ցուցադրության ժամանակ ամերիկյան Vogue-ի…
Հայաստանը ներկայացնող մարզիկը արժանացել ոսկե մեդալի
Ֆինլանդիայի Իմատրա բնակավայրում կայացած դահուկավազքի միջազգային մրցաշարում հաջող է հանդես եկել Հայաստանը ներկայացնող 19-ամյա մարզիկ Միքայել Միքայելյանը: Հայտնում է A1puls.am֊ը Մեր դահուկորդը ազատ ոճի 15 կմ դահուկավազքում ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է 3-րդ տեղը եւ արժանացել բրոնզե մեդալի: Իսկ ահա մինչեւ 20 տարեկան դահուկորդների հաշվարկով նա արդեն գրավել է 1-ին տեղը և պարգեւատրվել ոսկե մեդալով: Հիշեցնենք,…
Մեսսին 15 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ է ձեռք բերել
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մասնավոր ինքնաթիռ է գնել 15 մլն դոլարով` ընտանիքի հետ Արգենտինա մեկնումներն ավելի հարմարավետ կազմակերպելու համար, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Doble Amarilla-ն: Ինքնաթիռը նախատեսված է 16 ուղևորի համար: Այն ունի 8 անկողին, 2 լոգասենյակ և 2 խոհանոց: Ինքնաթիռի պոչի վրա պատկերված է 10 համարը, որի ներքո Մեսսին հանդես է գալիս կատալոնական…
Մխիթարյանը կարող է լինել Արսենալի երբևէ կատարած ամենավատ տրանսֆերը. երկրպագուները դժգոհ են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»: Հանդիպումն ավարտվեց «զինագործների» հաղթանակով: Ունայի Էմերիի գլխավորած թիմի կազմում 83-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Լուկա Տորեյրան: Ինչպես նկատել է armsport.am-ը՝ հանդիպմանը մասնակցած Հենրիխ Մխիթարյանը խաղը, մեղմ ասած, այդքան էլ դուր չի եկել «Արսենալի» որոշ երկրպագուներին: Թվիթերում իրենց դժգոհությունն արտահայտած երկրպագուների որոշ…
«Արսենալ»-ը կրկին հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց խաղին
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական դաշտում հյուրընկալել էր «Հադերսֆիլդ»-ին: Այս մասին հայտնում է 168.am-ը։ Առաջին կեսի 45 րոպեների ընթացքում թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսում «զինագործները» բավականին ակտիվ սկսեցին: Եվ միայն խաղի 83-րդ րոպեին Լուկաս Տորեյրան շրջադարձ հարվածով գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը: Ի վերջո հանդիպումն այդպես…
Հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորի հայտարարությունը
Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի 3-ից հացադուլի մեջ է։ Բանն այն է, որ հաջորդ տարի մեծ էկրան պետք է բարձրանար կինոռեժիսորի «Տատիկիս վարսերը» կինոնախագիծը, սակայն նախագիծը չի կայացել։ Հացադուլից առաջ Հովհաննես Գալստյանը հայտարարություն էր տարածել, որտեղ մանրամասնել էր, թե ինչու կինոնախագիծը կյանքի չի կոչվել. «2018-ին ավարտվում է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս Վարսերը»…
«ՈւԵՖԱ-ն չի պատժի Մանչեսթեր Սիթիին»,-Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ ՈւԵՖԱ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման համար մտադիր է պատժել մանչեսթերյան ակումբին: ««Մանչեսթեր Սիթիին» չեն պատժի: Այդպես եմ ասում՝ հիմնվելով ակումբի սեփականտիրոջ և գործադիր տնօրենի խոսքերի վրա: Ես վստահում եմ նրանց: Ամեն դեպքում, եթե ՈւԵՖԱ-ն որոշի պատժել «Մանչեսթեր Սիթիին», մենք կընդունենք դա…
Արվեստների ու արհեստների կենտրոնի բացումը և Ձմեռային տոնավաճառը Դիլիջանում
Դեկտեմբերի 8-ին Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Դիլիջանի համայնքապետարանի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչների ներկայությամբ տեղի ունեցավ Արվեստների և արհեստների կենտրոնի (MADE) բացման միջոցառումը, որին հաջորդեց Դիլիջանի Ձմեռային տոնավաճառի պաշտոնական բացումը։ Այս մասին հայտնում է A1plus.am-ը։ Այսուհետ Դիլիջանի և հարակից համայնքների վարպետներն ու արհեստավորները կարող են օգտվել նորաբաց Արվեստների և արհեստների կենտրոնի հնարավորություններից՝ ստեղծելու…
Հայաստանի լավագույն մարզիկի կոչման համար կպայքարեն
Հայաստանի Սպորտի և երիտասարդության նախարարության պաշտոնական կայքը հրապարակել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2018 թ. մրցույթի մասնակիցների վերջնական ցանկը Հայաստանի լավագույն մարզիկի կոչման համար կպայքարեն` 1. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 2. Կարեն Ասլանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) 3. Հայկ Գասպարյան (ուշու) 4. Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն) 5. Դավիթ Կասումյան (ուշու) 6. Ֆերնդինանդ Կարապետյան (ձյուդո) 7.…
Միանձնուհիները կես միլիոն դոլար են գողացել և վատնել կազինոյում
ԱՄՆ-ում երկու միանձնուհիներ կաթոլիկ դպրոցից, որտեղ նրանք աշխատում էին, հափշտակել են կես միլիոն ԱՄՆ դոլար, այնուհետ փողերը վատնել են կազինոյում և խուսափել պատասխանատվության ենթարկվելուց: Այդ մասին գրում է Galatv.am-ը՝ հղում անելով Daily Breeze հրատարակչությանը: Կալիֆորնիա նահանգի Տորանս քաղաքի կաթոլիկ դպրոցի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որ կրթական հաստատության նախկին աշխատակցուհիները զգալի չափով գումար են գողացել և…
Ձկան կաշին այժմ նորաոճ է
Ձկան կաշին ոչնչով չի զիջում կոկորդիլոսին կամ օձին. Քենիայում դրանից ստեղծում են նորաոճ հագուստ: Շատերը կարծում են, որ այդ յուրօրինակ հումքը կարող է նոր թրենդ դառնալ նորաձևության ասպարեզում:
«Յուվենթուսի» նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոնալդուն
«Յուվենթուսի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Կրիշտիանու Ռոնալդուն: Նախորդ ամսվա ընթացքում Ռոնալդուն մասնակցել է «Յուվենթուսի» 5 խաղի` դարձել 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ռոնալդույի հաշվին ընդհանուր առմամբ կա 11 գոլ և 7 գոլային փոխանցում՝ 18 հանդիպումների արդյունքով:














