Մաշա Սաշա

Մաշա Սաշան լրագրող է, ով տեղական մարզական և երիտասարդական իրադարձությունների լուսաբանումից անցել է համաշխարհային ժամանակակից արվեստի, գլոբալ երիտասարդական միտումների և միջազգային խոշորագույն սպորտային իրադարձությունների ներկայացմանը:

  • Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

    Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը տարվա լավագույն երիտասարդ մարզիկ

    Երեկ անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլը, հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը:  Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, զինվորականներ, այլ հյուրեր:  Մրցանակակիրները որոշվել են միջոցառման…

  • Կիրա Նայթլին Բրիտանական կայսրության շքանշան է ստացել

    Կիրա Նայթլին Բրիտանական կայսրության շքանշան է ստացել

    168.am-ը գրում է. Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ է կարգվել բարեգործական եւ թատերական գործունեության համար: Այս մասին Թվիթեր-ում հայտնել է Բուքինգհեմի պալատը: Պարգեւը նրան է հանձնել բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Չառլզը: Դերասանուհին հանդիսավոր արարողությանը պալատ էր եկել կիտրոնագույն զգեստով եւ Chanel-ի պճնագեղ գլխարկով: Նայթլին պարգեւի է արաժանացել երկու ոլորտներում ունեցած վաստակի…

  • «Ակցիան միանշանակ հասավ նպատակին»,- ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր անդամ

    «Ակցիան միանշանակ հասավ նպատակին»,- ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր անդամ

    ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան ակումբի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանն իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Ղարաբաղի մարզչի հայտարարությունը խոսում է այն մասին՝ անակնկալը բավական “հաճելի” է ստացվել: Տեղեկացնում ենք, որ ակցիան նպատակ չի հետապնդել որևէ ֆուտբոլիստի կամ առավել ևս գունեղ ֆանտազիաներ ունեցող մարզչի վրա հարձակվելու։ Սպարտակը Արցախի դրոշով պետք է շարժվեր դեպի Հայաստանի ազգային…

  • Վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը

    Վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը

    Կյանքի 75-րդ տարում վախճանվել է դերասանուհի Սոնդրա Լոքը, գրում է The New York Times թերթը: Ըստ աղբյուրի՝ դերասանուհին մահացել է Լոս Անջելեսի իր տանը: Սոնդրա Լոքը ծնվել է 1944 թվականի մայիսի 28-ին Շելբիվիլում (Թենեսիի նահանգ): Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է համալսարան, բայց շուտով թողել է ուսումը հանուն դերասանուհու կարիերայի: «Սիրտը միայնակ սիրահար» (The Heart…

  • Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես

    Ստամբուլում առաջին անգամ բացվել է Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես

    Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել Ստամբուլում՝ Բերայի թանգարանում։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, «Փարաջանով, Սարգիսի հետ» խորագրով ցուցահանդեսը գործելու է 2018 թ.-ի դեկտեմբերի 13-ից մինչև 2019 թ.-ի մարտի 17-ը։ Ցուցահանդեսին անդրադարձել է թուրքական birgun.net լրատվական կայքը՝ նշելով, որ այս ցուցահանդեսը «Պոետիկ կինոյի մեծագույն վարպետներից մեկը…

  • Ձյուդոյի ՀՀ հավաքականի անդամը չինական մրցաշարում

    Ձյուդոյի ՀՀ հավաքականի անդամը չինական մրցաշարում

    Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանը մասնակցում է չինական մաստերս մրցաշարի: Մրցաշարի առաջին գոտեմարտում Կարապետյանն ուժերը կչափի Ճապոնիան ներկայացնող Սոիչի Հաշիմոտոյի հետ: Չինական մրցաշարին մասնակցում է աշխարհի մոտ 230 մարզիկ 53 երկրից:

  • Տեսանյութ՝ երկրպագուի մուտքը խաղադաշտ Արցախի դրոշով, Արսենալ-Ղարաբաղ խաղի ժամանակ
  • Տեղի ունեցավ «Ձյունանուշ» մանկական հեքիաթի պրեմիերան

    Տեղի ունեցավ «Ձյունանուշ» մանկական հեքիաթի պրեմիերան

    Մեծ էկրաններին բարձրացավ առաջին հայկական մանկական հեքիաթը՝ «Ձյունանուշ»: Պրեմիերան կայացավ երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվա կինոթատրոնում: Այսօրվանից այն ցուցադրվում է բոլոր կինոթատրոներում: Ֆիլմն արկածային է: Պատմում է երեխաների մասին, որոնք փորձում են կորած նամակները Ձմեռ պապին հասցնել ու ընկնում են արկածների մեջ: Աստղիկը ծանոթանում է իսկական Ձյունանուշի հետ: Նա ու Արթուրը, որոնք պատրաստվում են իրենց դպրոցի…

  • Ավարտվել է «Չարի հպումը» միստիկ սերիալի նկարահանումները Հայաստանում

    Ավարտվել է «Չարի հպումը» միստիկ սերիալի նկարահանումները Հայաստանում

    Դեկտեմբորի 13-ին ավարտվեցին «Չարի հպումը» միստիկ սերիալի նկարահանումները Հայաստանում։   Միջազգային նախագծին մասնակցում են Academy Films ֆիլմարտադրող և պրոդյուսերական ընկերությունը Հայաստանից, Associated Television International խոշոր պրոդյուսերական ընկերությունը ԱՄՆ-ից և Blitz Films ֆիլմարտադրող ընկերությունը Ռուսաստանից։ Ֆիլմի նկարահանումները տևեցին 36 օր։ Նկարահանման յուրաքանչյուր օր նկարահանման հրապարակում 70-100 մարդ է աշխատել, այդ թվում մասնագետներ Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Նկարահանումներն իրականացվել…

  • Մահացել է ամերիկացի հայտնի երգչուհի Նենսի Ուիլսոնը

    Մահացել է ամերիկացի հայտնի երգչուհի Նենսի Ուիլսոնը

    81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի երգչուհի Նենսի Ուիլսոնը. հայտնում է РИА Новости-ն: Նա մահացել է Կալիֆոռնիայում գտնվող իր տանը: Մահվան պատճառները հայտնի չեն: Երգչուհին երեք անգամ արաժանացել է «Գրեմմի»-ի մրցանակի: 2005-ին և 2007-ին մրցանակ է ստացել «Լավագույն ջազային ալբոմ» անվանակարգում` (Rare Songs, Very Personal և Turned to Blue ձայնասկավառակների համար:

  • Արսենալ-Ղարաբաղ. Արցախի դրոշը ծածանվեց Լոնդոնում

    Արսենալ-Ղարաբաղ. Արցախի դրոշը ծածանվեց Լոնդոնում

    Երեկ ուշ երեկոյան Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» ակումբին: Խաղի վերջնամասում դաշտ մտավ ՀՀ ազգային հերոս՝ Մոնթ Մելքոնյանի պատկերով շապիկ հագած երկրպագուն, ով Արցախի Հանրապետության դրոշը ծածանելով, վազեց դեպի Հենրիխ Մխիթարյանը, ով այդ պահին գտնվում էր պահեստայինների նստարանին: Ճանապարհին երկրպագուին կասեցրեցին անվտանգության աշխատակիցները և դուրս բերեցին խաղադաշտից: Նշենք, որ խաղն ավարտվեց 1-0 հաշվով,…

  • Այսօր էկրան կբարձրանա հայկական մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմ «Ձյունանուշ»-ը

    Այսօր էկրան կբարձրանա հայկական մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմ «Ձյունանուշ»-ը

    Այսօր Մոսկվա կինոթատրոնում կներկայացվի մանկական ամանորյա հեքիաթ ֆիլմը՝ «Ձյունանուշ»-ը։ Լրագրողների հետ հանդիպմանը «Հայասա ֆիլմ» ընկերության հիմնադիր, «Ձյունանուշ» ֆիլմի ռեժիսոր Արմեն Սիմոնյանը պատմեց, որ ֆիլմի նկարահանումները սկսել էին շուրջ մեկ տարի առաջ։ «Ամբողջ ֆիլմը Ամանորի հետ է կապված։ Գործողությունները սկսում են հենց Նոր տարվա օրը և զարգանում արկածներով։ Ֆիլը այն հրաշքի մասին է, որին սպասում են…

  • Մինիսկի օդանավակայանը համալրվել է ևս մեկ «Տանկանավով»

    Մինիսկի օդանավակայանը համալրվել է ևս մեկ «Տանկանավով»

    «Բելավիա» ավիաընկերության Մինսկում գտնվող պարկը համալրվել է ևս մեկ ինքնաթիռով, որը պատված է World of Tanks հանրահայտ խաղի գույներով: «Տանկանավը» բացի նոր ոճից, ստացել է նաև հատուկ ձայնային գործառույթ՝ խաղային տերմիններով, իսկ ուղևորների սեղանների վրա լեգենդար տանկերի մասին ուղեցույցներ են դրված:

  • Եվրոպայի Լիգա. Արսենալ-Ղարաբաղ

    Եվրոպայի Լիգա. Արսենալ-Ղարաբաղ

    Այսօր երեկոյան տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղերը: Մասնավորապես, Երևանի ժամանակով 00:00-ին Լոնդոնի «Արսենալը»  սեփական հարկի տակ կընդունի ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղ» ակումբին: Վերջին տուրից առաջ լոնդոնցիները ունեն 13 միավոր և գործնականում ապահովվել են ուղեգիր դեպի փլեյ-օֆֆ, իսկ ադրբեջանական ակումբը, որն ունի 3 միավոր և զբաղեցնում է վերջին հորիզոնականը, անկախ արդյունքից արդեն դուրս…