Azat TV
Հյուսիսային Մակեդոնիան հայտնել է երկրից ևս 6 ռուս դիվանագետների արտաքսման մասին։ Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի ԱԳ նախարարության հայտարարությունից։ Նշվում է, որ այդ դիվանագետներն իրականացրել են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային հակասող գործողություններ։ Ըստ այդ հայտարարության՝ դիվանագետները 5 օր ունեն Հյուսիսային Մակեդոնիան լքելու համար։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Ոստիկանության օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Զինված ուժերում և իրավապահ համակարգում կանանց ներգրավումը բարձրացնում է ծառայության արդյունավետությունը․ ՄԻՊ Քյարամյանը նոր նշանակում…
Ապրիլի 18-ին Հենրիխ Մխիթարյանը «Ռոման» հանդես է գալու «Նապոլիի» դեմ՝ Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակներում։ Հանդիպմանը կարող են հանգստանալու հնարավորություն ստանալ Մխիթարյանն ու Բրայան Կրիստանտեն, ովքեր Կոնֆերենցիաների Լիգայում «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղում մեկնարկային կազմում էին։ Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ կարող են դաշտ դուրս գալ հենց մեկնարկից Սերժիու Օլիվեյրան և…
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» հետպատերազմյան իրողությունները և համագործակցության եզրերը» խորագրով ֆորումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ պաշտոնական կայքից։ Քյարամյանը նոր նշանակում է կատարել ՔԿ-ում Զրուցել են Միրզոյանն ու Լավրովը «Միջոցառումը կազմակերպվել էր «Կանանց օրակարգ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, որին մասնակցել են տեղական ինքնակառավարման, պետական…
Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձել ապրիլի 19-ից 20-ը նախատեսված Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին ՌԴ և երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։ Ըստ աղբյուրի՝ Միրզոյանն ու…
Ամերիկաբնակ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընկեր Փիթ Դևիդսոնն առաջին անգամ հանրությանը կներկայանան որպես զույգ։ Բանն այն է, որ նրանք միասին հրավիրված են Met Gala կոչվող ամենամյա միջոցառմանը, որը կայանալու է մայիսին՝ Նյու Յորքում։ Նշենք, որ այս տարի միջոցառումն ունի «Ամերիկա. Նորաձևության անթոլոգիա» խորագիրը:
Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից Ռոնալդոն դարձել է «Կրուզեյրո» ակումբի սեփականատերը՝ գնելով դրա բաժնետոմսերի մեծ մասը։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ռոնալդոն պայմանագիր է կնքել ու միացել ակումբի խորհրդի կազմին։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացին 70 միլիոն դոլար է վճարել բրազիլական ակումբի մեծ մասը գնելու համար, որտեղ նա հանդես է եկել ժամանակին։ Հիշեցնենք, որ…
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Համլետի Պետրոսյանը 2022 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Աղվան Հովսեփյանին վերաբերող քրգործն ուղարկվել է դատարան Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը բերման է ենթարկվել «Կենսագրություն Արայիկ…
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին երեկ «Այնտրախտի» հետ խաղում վնասվածք ստացավ, որի հետևանքով 2 ամիս բաց կթողնի։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Պեդրիի վնասվածքը լուրջ է․ նա վնասել է ձախ ազդրի մկանը։ Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանը դաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ «Բարսան» պարտվեց 2-3 հաշվով ու լքեց պայքարը։
ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չհանշուն հեռավար հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Հանդիպման ընթացքում Չհանշուն խոսել է նաև Հավաքական անվտնագության պայմանագրի կազմակերպության մասին։ Չինաստանի ներկայացուցչի խոսքով՝ իրենք ՀԱՊԿ-ը համարում են ԱՊՀ-ի տարածքում ռազմական անվտանգության առաջատար մեխանիզմ, որը տարածաշրջանային կայնության և անվտանգության խթանման ու ապահովման հարցում…
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը գտնվում է Վրաստանում, հանդիպել է Վրաստանի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Տրանսպորտի ոլորտի բարեփոխումներում ենթադրվում է նոր, միասնական տոմսային համակարգի ներդրում․ քաղաքապետարան Քաղաքապետը ներկայացրել է Աջափնյակի նոր թաղապետին «Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է…
Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրեդի Ռինկոնն ավտովթարի հետևանքով այսօր կնքել է իր մահկանացուն։ Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից։ Բուն ավտովթարը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, որից հետո նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և 3 օր դիմադրելուց հետո մահացել է հիվանդանոցում։ Ռիկոնը 1995-96 թվականներին հանդես է եկել «Ռեալի» կազմում։ Նա կարիերան…
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ Նա նշել է, որ վերջերս Բուչայի դեպքերից հետո հայտարարություններ հնչեցին, որոնք բարդացնում են բանակցային գործընթացը։ Չավուշօղլուն ասել է, որ իրենք բանակցությունների ներկա ընթացքին մոտենում են ոչ լավատեսորեն, ոչ էլ…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Արցախյան 44-օրյա պատերազմը կանգնեցնելու հնարավորության հարցին։ Փաշինյանի խոսքով՝ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանգնեցնել կամ կանխել։ «Հնարավոր չէր ուղղակի», – նշեց վարչապետը։ ՀՀ ղեկավարը, խոսելով ԼՂ հարցի վերաբերյալ երեկ արտահայտած իր մտքերից, նշեց, որ եթե «այլ ճանապարհով, ապա Ղարաբաղը հանձնելու ենք»։ Նա որպես օրինակ բերեց Փառուխի…
«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Դուգլաս Լյուիսի ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ անգլիական ակումբ՝ «Արսենալը»։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։ Նշվում է, որ «Արսենալը» փորձելու է կիսապաշտպանին գնել արդեն այս ամռանը։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում են նաև մի շարք այլ անգլիական ակումբներ։