Երևանի ավագանու հունիսի 24-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաև Երևան քաղաքի Արցախի 4-րդ նրբանցք 8 և 10 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի` նախկինում հանրակացարան ծառայած բնակիչների վերաբնակեցմանը վերաբերող նախագիծը:
Ըստ նախագծի՝ ենթադրվում է 142 բնակարանի վերաբնակեցում՝ 81 բնակարան Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում: Եվս 19 բնակարանի սեփականատերեր նախընտրել են մնալ շենքում: Պատճառները տարբեր են: Մի մասը ավելի մեծ տարածքի փոխհատուցում է ակնկալում, մյուս մասը դեմ է վարձով տեղափոխվելուն:
Շենքում մնացած բնակիչների նկատմամբ քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի: Այդ մասին հաղորդեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը: