Australian Open. Էլինա Ավանեսյանը հասավ մինչև որակավորման եզրափակիչ-Azat TV
Սպորտ
13:01 14/01/2022

Australian Open. Էլինա Ավանեսյանը հասավ մինչև որակավորման եզրափակիչ

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում իր մրցելույթները ավարտեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Էլինա Ավանեսյանը։

Նա հանդես էր գալիս որակավորման փուլում ու հասել էր մինչև եզրափակիչ, որտեղ մրցեց Ուկրաինան ներկայացնող Լեսա Ցուրենկոյի հետ։

1 ժամ 8 րոպե տևած պայքարում Ավանեսյանը 2 սեթերում՝ 4-6 և 0-6 հաշիվներով զիջեց Ցուրենկոյին։

Նշենք, որ կանանց թենիսի դասակարգման աղյուսակում Ավանեսյանը զբաղեցնում է 214-րդ հորիզոնականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ