Հունիսի 5-ին, ժամը 18.47-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտային հարակից Թ.Կրպեյանի անվան այգում իր վրա հարձակվել, ծեծել և պոկել են պարանոցի շղթան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը գլխով հարվածել է տղամարդու դեմքին՝ հոնքի շրջանում պատճառելով վնասվածք, պոկել է պարանոցի ոսկյա շղթան և փորձել փախչել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները ժամը 19.00-ին նշված զբոսայգուց, ավազակություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 46-ամյա տղամարդու (նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 235 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով դատապարտված):
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Բերման ենթարկվածը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։