fbpx
Կառավարություն

Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության և ժողովրդի իրավաքաղաքական անվտանգության երաշխիքն է։ Տարիներ ի վեր Հայաստանում Սահմանադրությունը ընկալվել է որպես ժողովրդից օտարված մի փաստաթուղթ, որի դրույթները մնացել են թղթի վրա և չեն կենսագործվել։ Սակայն այսօր կարող ենք վստահ լինել, որ Հայաստանում առնվազն փակված է իշխանության հակասահմանադրականության հարցը՝ նկատի ունենալով, որ իշխանությունը մեր երկրում ձևավորվում է ժողովրդի ազատ, արդար ու թափանցիկ քվեով։

Դրա վկայությունը դարձան 2021 թ. խորհրդարանական ընտրությունները։

Անշուշտ, առաջիկայում հասարակական-քաղաքական կյանքում Սահմանադրության և դրա դրույթների շուրջ լայն քննարկումներ պիտի լինեն՝ կատարելագործելու գործող սահմանադրական իրավակարգը։

Խիստ կարևոր է ունենալ մեր իրականությանը համապատասխանող ու պետականության մարտահրավերներին արժանիորեն դիմակայող սահմանադրական իրավակարգ, որտեղ Սահմանադրությունը, մայր օրենքի իր կարգավիճակով պայմանավորված, լինելու է հանրային հարաբերությունները կարգավորող բացառիկ և անշրջելի մեխանիզմը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ