fbpx
Քաղաքականություն

Ավինյանը հաստատում է՝ ՔՊ ներսում քարոզարշավ է ընթանում

Տիգրան Ավինյանը հաստատում է, որ ՔՊ վարչության անդամների ընտրության համար կուսակցության ներսում քարոզարշավներ են իրականացվում, և դա, ըստ նրա, նորմալ է, քանի որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ նույնպես անցկացվել են այդպիսի քարոզարշավներ։

Թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի առաջադրվել որպես վարչության անդամ, Ավինյանը չպատասխանեց, ասաց, որ հարցը պետք է ուղղել հենց Փաշինյանին։

Կուսակցության անդամների կազմի լրացման վերաբերյալ, ըստ Ավինյանի, կուսակցության ներսում կան տարբեր տեսակետներ՝ պետք է թույլ տալ ավելի շատ մարդ ընդգրկել, թե ավելի փոքր կազմ ունենալ․ դա կպարզվի քննարկումների ժամանակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ