fbpx
Տեսանյութեր

Թուրք-ադրբեջանական և ահաբեկչական եռամիասնությունը թիրախավորել է Իրանի կողմից շահագործվող ջրամբարը. Դավիթ Բաբայան

Արցախի տեղեկատվական շտաբում ասուլիսի ժամանակ ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադարձել է ինչպես մեր բանակի մարտական ոգուն, այնպես էլ խոսել երկու կարևոր խնդրի մասին: Նախ հայտարարել է.

«Արցախը պինդ է և կանգուն, ամեն ինչ լավ է լինելու, մեր սուրբ տղաներն իրականացնում են պարզապես պատմական առաքելություն, պաշտպանում են մեր հայրենիքի սահմանները, մեր ժողովրդի ապագան, կանգնած են մինչև վերջ, որևէ խուճապ, հուսալքություն չկա, սա ընդհանուր Արցախի բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է: Այո՛, մեր սրտերը արյունով լի են կորուստների, զրկանքների համար, բայց ոգին ամուր է, կամքը՝ անսասան»:

Դավիթ Բաբայանը ներկայացրել է, որ համառ մարտերը ճակատի ողջ երկայնքով շարունակվում են: Հակառակորդի բոլոր փորձերը՝ ճեղքել պաշտպանությունը, ձախողվել է, վերջինս տվել է մեծ քանակության զոհեր, ոչնչացվել է մեծ թվով զինտեխնիկա:

«Վերջին օրերին տեսնում ենք վտանգավոր զարգացումներ միջազգայնացման կապակցությամբ, կուզենայի կանգ առնել երկու կարևոր հանգամանքի վրա, առաջինը՝ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները ներթափանցել են ՌԴ տարածք, հասել Չեչնիա, մի սուբյեկտ ՌԴ-ից, որը որևէ սահման չունի Ադրբեջանի ու պատերազմական գոտու հետ:

Մյուս վտանգավոր զարգացումն այն է, որ թուրք-ադրբեջանական և ահաբեկչական եռամիասնությունը շատ վտանգավոր քայլեր է ձեռնարկում, վերջին օրերի նրանց կարևոր ռազմական թիրախներից մեկը հանդիսանում է Արաքս գետի վրա՝ Խուդաֆերինի կամրջի մոտակայքում կառուցված ջրամբարը և նրան տիրանալը: Եթե խոսում ենք այս ջրամբարի մասին, ասեմ, որ խոշոր ջրամբար է և կառուցվել է Իրանի միջոցներով ու օգտագործվում է նրանց կողմից: Եթե հաշվի առնենք Իրանում էկոլոգիական իրավիճակը, ապա հյուսիսային շրջաններում տագնապալի է, տեսնում ենք պաշարների նվազում, և այս ջրամբարը Իրանի հյուսիսային շրջանների համար համարվում է փրկության աղբյուր: Թուրք-ադրբեջանական ռազմական մեքենան փորձում է վնաս հասցնել, իհարկե մեր զինված ուժերը թույլ չեն տալիս, որ հակառակորդը հասնի իր նպատակին, բայց այնուամենայնիվ, սա կարևոր թիրախ է, որը փորձում են իրականացնել, չի բացառվում, որ վնասեն ու էկոլոգիական աղետ առաջացնեն՝ թիրախավորելով առաջին հերթին Իրանը, որի համար կլինի շատ մեծ կորուստ»,- ասել է Բաբայանը:

https://www.facebook.com/lurer1tv/videos/3523637661013088/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ