fbpx
Արցախ

Հայտնի է Ավրորայի մրցանակակիրը․ նա մրցանակի մի մասը կնվիրաբերի Արցախին

«Ավրորա» մարդասիրական 6-րդ մրցանակն այս տարի տրվել է արդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման» կազմակերպության և Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեին։

Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Լուսենգեն տարիներ շարունակ աջակցել է այն կանանց, ովքեր պատերազմների ժամանակ սեռական բռնության են ենթարկվել։ Նա համարձակորեն խոսել է այդ կանանց հուսահատ վիճակի մասին ու աշխատել, որ բացահայտվեն հանցագործությունները, իսկ հանգործները ենթարկվեն պատասխանատվության։

Լուսենգեին նաև 1 միլիոն դոլար մրցանակ է ստացել։ Նրան առաջարկել են Արցախի 44-օրյա պատերազմից տուժած արցախցիների կարիքները հոգալու համար մրցանակի 25 տոկոսն ուղղել նվիրատվության Արցախում։

«Ավրորայի» հիմնադիրները հանձնառություն են ստանձնել կրկնապատկել նվիրաբերված գումարը՝ դարձնելով այն կես միլիոն դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ