Ավստրալիայում բռնության տեսարաններ տարածելը քրեորեն կպատժվի

Հրապարակող՝

Australia-visa-ban-for-criminal-overturned-by-Administrative-Appeals-Tribunal-730×461

Ամենադիտվածներ

Ավստրալիայի խորհրդարանն ընդունել է օրենք, որը բանտարկություն է նախատեսում այն մեդիաընկերությունների ղեկավարների համար, որոնք իրենց պատկանող սոցիալական ցանցերից օպերատիվորեն չեն հեռացնի բռնության տեսարաններ բովանդակող նյութերը:

Օրենքն ուժի մեջ է մտել խորհրդարանի կողմից ընդունվելուց անմիջապես հետո: Այժմ ընկերությունները պետք է անհապաղ հեռացնեն սոցիալական ցանցերում զետեղված բոլոր այն տեսագրություններն ու լուսանկարները, որոնցում պատկերված են սպանությունների, խոշտանգումների կամ բռնաբարությունների տեսարաններ: Հակառակ դեպքում` նրանց սպառնում է տուգանք ընկերության տարեկան շրջանառության մինչեւ 10 տոկոսի չափով եւ բանտարկություն մինչեւ երեք տարի ժամկետով: Սոցիալական ցանցերում նման նյութերի հայտնվելու մասին ընկերություններն իրենք պարտավոր են անհապաղ հայտնել ոստիկանությանը:

Նոր օրենքին ավստրալացի խորհրդարանականները հավանություն են տվել Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից երկու շաբաթից փոքր-ինչ ավելի անց: Ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվեց 50 մարդ, եւս 50 վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոցներ: Գրոհի ժամանակ Թարանթը մի քանի րոպե հարձակման ուղիղ հեռարձակում է Ավստարել ֆեյսբուքյան իր էջում: Սոցցանցի ներկայացուցիչները հայտարարել են, որ ողբերգության օրը հեռացրել են 1,5 միլիոնից ավելի տեսագրություններ, որտեղ ցուցադրված էր ահաբեկչական գործողությունը:

Ամենաթարմ