Ավստրալիայում շարունակվում են անտառային հրդեհները: Արդեն 2 մարդ զոհվել է, իսկ 30-ը վիրավորվել են հրդեհների հետևանքով: Եվս 7 մարդ անհետ կորած է համարվում:
Նշվում է, որ փրկարարները չեն կարողանում ամենից շատ տուժած հատվածներին հասնել, քանի որ կրակը չափազանց ուժգին է: Հրդեհաշիջման աշխատանքներին մյուս կողմից էլ խանգարում է քամին: Այնուամենայնիվ, մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը:
Նոր Հարավային Ուելսի նահանգից սկսված այս անտառային հրդեհների հետևանքով հեկտարներով տարածքներ են ոչնչացվել, ներառյալ կոալաների խիտ բնակեցված տարածքները:
Koala Conservation Australia-ի գնահատմամբ՝ անտառային հրդեհների զոհ է գնացել մոտ 350 կոալա: Նշենք, որ դա այնտեղ բնակվող կոալաների կեսից ավելին է: