fbpx
Գիտություն

Ավստրալիայում ոսկի արտադրող սնկեր են հայտնաբերվել

Ավստրալիայում գիտնականների կողմից հայտնաբերված մանրադիտակային սնկերը կարող են մաքուր թանկարժեք մետաղ արտադրել՝ կլանելով ոսկու պարունակությամբ միացությունները։ Այս մասին հաղորդում է Nature Communications-ը:

Ավստրալիայի գիտական և կիրառական հետազոոտությունների պետական միավորումից Մայք Վերոլի պնդմամբ՝ երբ սնկերը աճում են ոսկու միացություններով հարուստ միջավայրում, պատվում են ոսկյա նանոմասնիկներով:

Խոսքը Fusarium oxysporum անվանումով սնկերի մասին է։ Գիտնականները դրանք հայտանբերել են Ավստրալիայի արևմուտքում և միանգամից ուշադրություն դարձրել սնկերի արտասովոր հատկություններին, որոնք կապված են կլանելու և ոսկի արտադրելու հետ:

«Սնկերն արտադրում են ջրածնի պերօքսիդի բարձր ռեակտիվության մոլեկուլներ, որոնք ստիպում են ոսկու հիման վրա միացություններին թթվել: Ոսկին փոխակերպվում է իոնների, որոնք մաքուր մետաղի տեսքով նստվածք են տալիս: Եթե մանրադիտակի տակ նայենք Fusarium oxysporum սնկերին, ապա կարելի է նրանց մակերևույթը պատած փայլուն մասնիկներ նկատել, հենց դա էլ մաքուր ոսկի է», — պատմում է Վերոլը:

Գիտնականները նշում են, որ ոսկե նանոմասնկիները, ինչպես իրենք ենթադրում են, հեշտացնում են սնկերի աճի համար որոշակի կարևոր ռեակցիաներ: Հնարավոր է, որ ոսկին մասնակցում է սննդարար միացությունների կլանման գործում: Ստույգ հնարավոր կլինի ասել միայն խորը ուսումնասիրությունից հետո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ