Ավստրիայի փոխքարտուղար Հեյնց-Քրիստիան Շտրահը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ տարածվեց տեսանյութ, որտեղ նա ռուս կնոջ հետ քննարկում է ընտրություններում աջակցություն ցույց տալու հարցը: Խոսքը «ռուս միլիոնատեր» Ալենա Մակարովայի մասին է:
Այս մասին հաղորդում է Ավստրիայի լրատվական գործակալությունը` վկայակոչելով ավստրիական իշխանությունների աղբյուրներին:
Նշվում է, որ այս տեսանյութը հիմք է տալիս նոր կասկածների, առ այն, որ Ավստրիական հաշվապահական հաշվառման պալատի կողմից գուցե կատարվել են նաև գաղտնի գործարքներ: Շտրահեի տեղը կզբաղեցնի տրանսպորտի նախարար Նորբերտ Հոֆերը: