fbpx
Հասարակություն

Արմավիրում Opel Zafira ավտոմեքենա է այրվել

Հունիսի 9-ին` ժամը 11։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Նալբանդյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նալբանդյան փողոցի տներից մեկի մոտ կայանած «Opel Zafira» ավտոմեքենայում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։39-ին, մարվել՝ 11։51-ին Այրվել է ավտոմեքենան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ