Ավտովթարից մահացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ուիտակերը

Հրապարակող՝

Ավտովթարից մահացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ուիտակերը

Ամենադիտվածներ

1984-ի օլիմպիական չեմպիան, 4 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Պերնել Ուիտակերը հուլիսի 15-ին 55 տարեկան հասակում մահացել է: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ուիտակերը մահացու վրաերթի է ենթարկվել Վերջինիա-Բիչ քաղաքում:

Վարորդը մնացել է դեպքի վայրում, այս պահին կատարվում է քննություն:

Մահվան պատճառը չի եղել արագության գերազանցումը կամ ալկոհոլի/թմրամիջոցի օգտագործումը. վարորդը եղել է սթափ ու հետևել է արագության սահմանաչափին:

Ուիտակերի որդու կարծիքով՝ հայրը եղել է մուգ հագուստով, այդ պատճառով է, որ վարորդը չի նկատել նրան, քանի որ փողոցում մութ է եղել:

Նշենք, որ Ուիտակերի ակտիվում բազմաթիվ տիտղոսներ կան: Նա 1984 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է և 1982-ի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր՝ թեթև քաշային կարգում:

 

Ամենաթարմ