ՌԻԱ Նովոստի-ի հաղրողդմամբ՝ լրատվական գործակալությունը հայտնում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ Արցախում հրադադարի մշտադիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը սկսելու է գործել շաբաթ օրվանից՝ հունվարի 30-ից։
Դեռևս 2020 թ․ դեկտեմբերի 31-ին Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Աղդամում տեղակայվելիք մշտադիտարկման կենտրոնը պատրաստ կլինի 10 օրից, առավելագույնը՝ 2 շաբաթից։ Իսկ հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել էր, որ կենտրոնում սկզբնական շրջանում տեղակայվելու են 60 ռուս և 60 թուրք զինծառայող հավասարապես։
Հիշեցնենք, որ Աղդամը, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հետ միասին, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել է Ադրբեջանին։