Օրերս Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48 շենքի բնակիչներից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ է ստացվել բակում հայտնված աղվեսի մասին։ Այս մասին հայտնել է Տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները համատեղ աղվեսի ձագին հատուկ միջոցներով բնակելի շենքերի բակից տեղափոխել են վայրի բնություն և բաց թողել բնական միջավայր: