Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր քաղաքական դաշտում, առավել քան օբյեկտիվ է: Չի կարելի թարախակալված վերքը բինտով կապել և ձևացնել որ ամեն ինչ լավ է: Վերջիվերջո պետք է համարձակություն ունենալ և ընդունել որ բուժման համար առաջնային է թարախի դուրս բերումը: Եվ պետք է ամեն ինչ անել այդ գործընթացը արագացնելու համար:
Նույնը վերաբերվում է մեր քաղաքական անցուդարձին: Մենք պետք է վերջապես առերեսվենք դառը իրականությանը: Չենք կարող անվերջ խուսափել ինքնաճանաչողությունից: Չենք կարող գեղեցիկ ճառերի հետևում թաքնվել իրականությունից: Մենք պետք է անցնենք ճահճացման այս փուլով և որքան արագ անցնենք այնքան ավելի արագ հանրային դիսկուրսում տեղ կգտնի խորքային լուծումներին հասնելու հարցերի քննարկումը: Սա է ճանապարհը: Սրանից չենք կարող խուսափել:
Մենք 800 տարի կորցրել ենք և զրկված ենք եղել այս ճանապարհը անցնելուց…»։
https://www.facebook.com/david.fidanyan/posts/3373358626046721?__cft__[0]=AZX64Cz7qeQBwrkbfj6tOnCd1DGXAfrA5KXWomRGEwZ1Lj9etLdlUOqSy9vw2NcY4-X5zhiltDiPMytp1OrljOFk73MN_ujopBvqyyI4RFKucENArKKiMLSTyynXDT7xWb8&__tn__=%2CO%2CP-R