Գագիկ Ծառուկյանն այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով հեղափոխությունից հետո ժողովրդի ունեցած ժողովրդի սպասելիքներին, նշեց, որ ամենակարևորը, որ ընտրությունները նորմալ էին և քայլեր կատարվում են: Նա նաև ասաց, որ այն խոստումները, որոնք ժողովուրդը լսել է հեղափոխության ընթացքում, պետք է իրականան:
Ծառուկյանը շեշտեց, որ տնտեսական հեղափոխության համար ինքը ծրագիր է ներկայացրել ու մատնանշել, որ առանց իր ներկայացրած ծրագրի հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն իրականացնել:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե Ծառուկյանը ՀՀԿ-ի ժամանակ էր լավ ապրո՞ւմ, թե՞ հիմա, ինչին ի պատասխան՝ պատգամավորը ասաց.
«Ես ոնց ապրել եմ ու ապրում եմ: Ինչ էլ փոխվի, չփոխվի, ես կամ: Եղել եմ, կամ, կմնամ, որովհետև իմ պահվածքը, իմ մաքրությունն ու իմ նվիրվածությունը չեն փոխվել: Ես իրոք էսօր ոչ մի բանի խնդիր չունեմ: Ես ուզում եմ, որ իմ երկրում բան փոխվի, ժողովրդի վիճակը լավանա»,- ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ ղեկավարը նշել է, որ պետք է պայմաններ ստեղծել, որ երկրից հեռացած քաղաքացիները վերադառնան: