Երեկ՝ հունվարի 16-ին, ժամը 22։42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 8ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Բեյրութի փողոցում բախվել են Opel-ն ու Mercedes-ը․ կան տուժածներ ու զոհ
- FlyArna ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներն սկսել մայիսի վերջից
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 22։55-ին, մարվել՝ 23։12-ին։ Այրվել են կենցաղային իրեր, բազմոց և 20 կիլոգրամանոց գազի բալոնից արտահոսած գազը։