Դեկտեմբերի 22-ին, ժամը 12:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Զույգ աղբյուրներ» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել, որը կարող է մոտենալ անտառին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:40-ին, մարվել՝ 13:54-ին:
Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:
