fbpx
Սպորտ

Այս գավաթը նշանակում է, որ մեր թիմը լավագույնն է աշխարհում․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի հաղթանակն Աշխարհի ակումբային առաջնությունում.

«Սա հիանալի է, ես հպարտ եմ մեր ակումբով: Այս գավաթը նշանակում է, որ մեր թիմը լավագույնն է աշխարհում։ Մենք բոլորս՝ խաղացողները, մարզիչներն ամեն օր քրտնաջան աշխատում էինք այս հաջողությանը հասնելու համար:

Անկախ նրանից, թե որքան տիտղոս ենք նվաճում, մենք միշտ գնում ենք նորերի հետևից: Մենք այժմ հինգ տիտղոս ենք նվաճել, ինչը խոսում է յուրահատուկ մտածելակերպի մասին։ Ոչ մի անգլիական թիմ դրան չի հասել, և մենք հավերժ կհիշենք, թե ինչի ենք հասել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ֆլումինենսեին» 4-0 հաշվով։ Անգլիական ակումբի համար սա մրցաշրջանի հինգերորդ տիտղոսն էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ