fbpx
Տնտեսություն
20:50 22/07/2019

Այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտներն աճել են 25%-ով

ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները 2019թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են մոտ 25%-ով։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար-հունիսին պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ծավալները, որոնք այդ ժամանակահատվածի համար կազմել են 713.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2018թ. 572.9 մլրդ ՀՀ դրամի փոխարեն:

Առաջին եռամսյակում հավաքագրված հարկային եկամուտների աճը պայմանավորված է հիմնականում ԱԱՀ-ի, եկամտային հարկի և շահութահարկի գծով հարկային եկամուտների աճով։ Դիտարկվող ժամանակահատվածում ԱԱՀ-ի գծով եկամուտներն աճել են 19%-ով, եկամտային հարկի գծով՝ 20%-ով, շահութահարկի գծով եկամուտները՝ 16%-ով։

Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ծավալն աճել է 17%-ով։

2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ,նվազել են ակցիզային հարկի, սոցիալական վճարների գծով հաշվեգրված եկամուտները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ