Այսօր` ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ խոսել է ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառումների մասին:
Վարչապետը հայտնել է, որ իր կարծիքով 100 տոկոս անթերի չէին, թեև ապրիլի 24-ի երեկոյան տեղի ունեցած միջոցառումը շատ ավելի մոտ էր անթերիին:
«Մենք նաև քննարկում ենք, որ հաջորդ տարիներին, այն դեպքում, երբ Ծիծեռնակաբերդի ավանդական երթը տեղի կունենա, մենք այս տարվա վիրտուալ երթի բաղադրիչները եթե չօգտագործենք հաջորդ տարի` ապրիլի 24-ի նշաձողը կարող է իջնել: Մենք հիմա նաև հաջորդ տարվա մասին ենք մտածում:
Հույս ունենք, որ մյուս տարի կորոնավիրուսը չի լինի, և մենք բոլորս նախկինի նման հարյուր-հազարներով ֆիզիկական երթով կբարձրանանք Ծիծեռնակաբերդ, բայց այս տարվա փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումները ամեն տարվա հետ լինեն ավելի ու ավելի տպավորիչ»,-ընդգծեց վարչապետը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/693751908051925/?__xts__[0]=68.ARAvgJgZu9PVBUe0QWx1FUG_1XvmqFu59lrxB2RRDJ8MB_TIYYYBF38sH6FnB6eIVE7u50AnIFmbnHhXn95idcmcDTFu19d3xQsjYC5-5g56c5Fe_Hv73Elv6uhiLEbHEnO2F9JP4wrA2Az3pUkg_gLt-HE2EYMFPBg3GxB3SP6UjhBR0SAP5zK00FX0j5v55IZ5Hmuj2IO-9SC4nOJnbCSQlAbL291R8f0FxJlq1b4NrEkDdJEAhS4o9N7FymTWpYJFiKB7g98jRHkAGlhRaGzFsnXcw2cSMS6zr2-uu8sA8BMdzvGURUVLt-NOlkwZn7kgewPeWIp75U6YDrf9O6iWILdD6A_nXkpygg&__tn__=-R