«Սևիլյայի» գլխավոր Յուլեն Լոպետեգին «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է Եվրոպա Լիգայի գավաթի նվաճումը։
«Մենք հիանալի թիմ ունենք:
Ֆուտբոլիստներն անհավանական աշխատանք կատարեցին և հաղթեցին, քանի որ հավատում էին իրենց հաղթանակին:
Հպարտ եմ, որ կարողացանք հաղթանակ տանել «Ինտերի» պես հզոր թիմի նկատմամբ: Ավելի քան արժանի էինք այս հաղթանակին:
Այժմ մենք տուն ենք վերադառնում տիտղոսով:
Այս թիմը երբեք չի հանձնվում, ինչպես ասվում է մեր ակումբի օրհներգում», – Լոպետեգիի խոսքերը փոխանցում է UEFA-ն:
Հիշեցնենք, որ երեկ կայացավ Եվրոպա Լիգայի «Սևիլյա»-«Ինտեր» եզրափակիչ հանդիպումը, որում իսպանական ակումբը 3-2 հաշվով առավելության հասավ միլանյան ակումբի նկատմամբ ու 6-րդ անգամ նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը։
