fbpx
Ժամանց

Այսօր գարեջրի միջազգային օրն է

Օգոստոս ամսվա առաջին ուրբաթ օրը նշվում է որպես գարեջրի միջազգային օր։

Տոնի հիմնադիրը համարվում է բարի սեփականատեր և ձեռներեց Ջեսսի Ավշալոմովը, ով ընտրել է օգոստոսի սկիզբը՝ հաշվի առնելով ամառային տաք եղանակը և գարեջրի այլ փառատոնների նշման ամսաթվերը:

Առաջին անգամ գարեջրի միջազգային օրը նշվել է 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կրուզ քաղաքում: Մինչև 2011 թվականը, այն փոքր քաղաքային մարաթոնից դարձել է միջազգային տոն և նշվել 23 պետությունների 138 քաղաքներում:

2012 թվականին տոնը նշվել է 5 մայրցամաքների 50 պետությունների 207 քաղաքներում։

Տոնի հայտարարված նպատակներն են՝

Հավաքվել ընկերներով և վայելել գարեջրի համը

Շնորհավորել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են գարեջրի արտադրության և մատակարարման համար

Միավորել աշխարհը գարեջրի դրոշի տակ և օրը տոնի վերածել բոլոր ազգությունների համար:

Մարաթոնի մասնակիցները միմյանց գարեջրեր են նվիրում, ինչպես նաև կապված «միջազգային» օրվա հետ փորձում են գարեջուրը տարբեր երկրների բաղադրատոմսերով:

Տոնի գիշերվա ընթացքում մասնակիցները խաղում են մի շարք խաղեր և վիկտորինաներ, և հատկապես` գարեջուր-պոնգ:

2013 թվականին բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, գարեջրի միջազգային տոնը նշվել է նաև Հայաստանում, Ավստրալիայում, Ավստրիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Ղազախստանում, Կանադայում, Կոլումբիայում, Կոստա Ռիկայում, Սալվադորում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Հոնդուրասում, Հոնկոնգում, Հունգարիայում, Հնդկաստանում, Իռլանդիայում, Իսրայելում, Իտալիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Լիբանանում, Լիտվայում, Մակեդոնիայում, Մալայզիայում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Նիկարագուայում, Նորվեգիայում, Պերուում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Պուերտո Ռիկոյում, Ռումինիայում, Սինգապուրում, Սլովակիայում, Սլովենիայում, Հարավային Աֆրիկայում, Իսպանիայում, Շրի Լանկայում, Շվեդիայում, Թաիլանդում, Թուրքիայում, Ուգանդայում, Ուկրաինայում, ԱՄԷ-ում, Ուրուգվայում, Վենեսուելայում, Ֆիլիպիններում և Վանուատույում։

 

2007 թվականից մինչև 2012 թվականը գարեջրի միջազգային օրը նշվել է օգոստոսի 5-ին։ Սակայն, 2012 թվականի գարեջի միջազգային օրվանից հետո կազմակերպիչները երկրպագուներից շրջանում հարցում են անցկացրել և տոնը տեղափոխել են օգոստոսի առաջին ուրբաթ օրը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ