fbpx
Քաղաքականություն

Այսօր հանդիպելու են Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը

Pashinyan aliyev putin

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ այն կայանալու է ՌԴ նախագահի նախաձեռնությամբ։

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկեն նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ համաձանյանգրերի կատարման ընթացքը։

Ինչպես նաև հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի տարածաշրջանային կայունությանն ու խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ կատարվելիք հետագա քայլերին, և առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով այսօրվա հանդիպմանը պոտենցիալ ստորագրվելիք փաստաթղթի մասին, ասաց, որ այդ փաստաթուղթը ոչ մի կերպ չի լինելու այն մասին, թե ինչ սահմաններով պետք է կատարվի դելիմիտացիան և դեմարկացիան (ինչպես շրջանառվում է սոցցանցերում), այլ եռակողմ հանձնաժողով ձևավորելու մասին, որն էլ նոր պետք է զբաղվի սահմանների ճշգրտմամբ, որի հիման վրա հետո պետք է կատարվի նշված գործընթացը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ