Մասիսի 4-ը համարվում է հրշեջների միջազգային օրը: Calend-ի հայտմամբ՝ հրշեջների միջազգային օրը սահմանվել է հենց այդպիսի մի քանի ողբերգական իրադարձությունների հետԵանքով՝ կապված անտառային հրդեհի մարման աշխատանքների հետ 1998 թվականի դեկտեմբերին, որը տեղի էր ունեցել Ավստրալիայում: Այդ ժամանակ իր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել էր հինգ հրշեջ: Դա հրշեջների զոհվելու առաջին դեպքը չէր, սակայն հենց այդ օրը դրդեց մարդկանց նախաձեռնել Միջազգային օրը, երբ հնարավոր կլիներ մեծարել հրդեհի դեմ պայքարող հերոսներին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել աշխատանքային պարտքը կատարելիս զոհված հրշեջներին:
Այդ նախաձեռնությունն ընդունվեց աշխարհի բազմաթիվ երկրներում ու որպես տոնակատարության օր՝ ընտրվել էր Սուրբ Ֆլորիանի մեծարման օրը, ով համարվում է հրշեջների բարեխոսը: Այսպես, մի շարք երկրներում հենց մայիսի 4-ին են հրշեջները նշում իրենց մասնագիտական տոնը: