fbpx
Աշխարհ

Խոշոր հրդեհ Կալիֆոռնիայում


Կալիֆոռնիայում հարյուրավոր հրշեջներ պայքարում են այս տարվա ընթացքում նահանգում տարածված ամենամեծ անտառային հրդեհի դեմ:

Նահանգի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ McKinney հրդեհը, որը սկսվել է ուրբաթ օրը հյուսիսային Սիսկիյու կոմսությունում, արդեն այրել է 21,000 հեկտար:

Առնվազն 2000 բնակիչ, ինչպես նաև Pacific Crest արշավային արահետով արշավորդներ լքել են տարածքը, հայտնում են իշխանությունները:

Շաբաթ օրը Սիսկիյու կոմսությունում արտակարգ դրություն է հայտարարվել այն բանից հետո, երբ տներ են ավերվել և ենթակառուցվածքները վտանգի տակ են հայտնվել, ասել է նահանգի նահանգապետ Գևին Նյուսոմը։

Հրդեհը «ուժեղացել և տարածվել է չոր վառելիքի, ծայրահեղ երաշտի, բարձր ջերմաստիճանի, քամիների և կայծակ փոթորիկների պատճառով», – հավելել է նա։

Իշխանությունները զգուշացնում են, որ հնարավոր ամպրոպներըհանգեցնեն առաջիկա օրերին նոր հրդեհների զարգացման:

ԱՄՆ Անտառային ծառայությունը նախազգուշացրել է, որ պայմանները կարող են «չափազանց վտանգավոր լինել հրշեջների համար, քանի որ քամիները կարող են լինել անկանոն և չափազանց ուժեղ՝ հանգեցնելով կրակի տարածմանը ցանկացած ուղղությամբ»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ