fbpx
Հասարակություն

Այսօր Նոր Գեղիում կանցկացվի խնձորի փառատոնը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի կունենա Խնձորի առաջին փառատոնը: Միջոցառումը կմեկնարկի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և խնձորենու օրհնության կարգով, Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի տարբեր տեսակների, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստների, խմիչքների համտես և ցուցահանդես-վաճառք, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք և, առաջին անգամ Հայաստանում, 4 մետր երկարությամբ խնձորի կարկանդակի պատրաստում և հյուրասիրություն։

Փառատոնի շրջանակներում միջոցառումներ են լինելու համայնքի տարբեր հատվածներում՝ հայկական երգ-երաժշտություն, բեմականացված խաղիկներ, լարախաղաց:

Փառատոնը նպատակ ունի ներկայացնելու Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ամբողջ ներուժը։ Խնձորի արձանի բացումն էլ առաջին քայլը կլինի համայնքը՝ որպես խնձորի հայրենիք բրենդավորելու հարցում:

Նոր Գեղին խնձորի լայնարձակ այգիներով (մոտ 700 հեկտար) հայտնի համայնք է, որտեղ հատուկ մեթոդով աճեցվում են նաև անվանական խնձորներ, որոնք կտեսնեք կից լուսանկարներում: Հանրային լայն մասնակցությունը վստահաբար կնպաստի համայնքը՝ իր առանձնացող տեսակով որպես տուրիզմի կենտրոն ձևավորելու հարցում:

Նախատեսվում է միջոցառումը դարձնել ամենամյա՝ հաջորդ տարիներին այն կազմակերպելով հենց խնձորի այգիներում, ներգրավելով ավելի մեծ թվով ներգնա զբոսաշրջիկներ, տուր-ընկերություններ և այլ գործընկերներ: Փառատոնի ընթացքում կներկայացվի Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ողջ ներուժը։

Միջոցառումը մեկնարկելու է Նոր Գեղիի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և խնձորենու օրհնության կարգով, իսկ բուն միջոցառումը սկսվելու է ժամը 15:00-ին՝ Նոր Գեղիի մշակույթի կենտրոնին հարակից տարածքում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ