Ամեն տարի հունիսի 20-ին նշում են փախստականների համաշխարհային օրը։ Այն հաստատվել է 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից:
Փախստականներն ու հարկադիր տեղահանվածները մարդիկ են, որոնք փախուստի են դիմել իրենց երկրներից՝ հիմնվելով ռասայական, կրոնական պատկանելիության, քաղաքացիության, քաղաքական հայացքների կամ կոնկրետ սոցիալական խմբի պատկանելիության պատճառով վախերի վրա: Շատերը փախստական են դառնում տարերային աղետների կամ տեխնոգեն աղետների պատճառով:
Աշխարհում փախստականների 80%-ը կանայք և երեխաներ են: Այսօր մենք գնահատում ենք միլիոնավոր կանանց և մայրերի կամքի ուժը, որոնք ձգտում են պահպանել իրենց ընտանիքները ծանր պայմաններում:
Միջազգային իրավունքի համաձայն՝ փախստականները մարդիկ են, որոնք չեն կարող կամ չեն ցանկանում վերադառնալ իրենց երկիր, հայրենի հող՝ հետապնդումների զոհ դառնալու մտավախության պատճառով:
Այժմ աշխարհում կա 22,5 մլն փախստական և 25 մլն ներքին տեղահանվածներ: Նրանց քառորդ մասը Սիրիայից և Իրաքից են: Սիրիայի հակամարտությունը 11 մլն մարդու ստիպել է լքել իրենց տները: