ՄԱԿ-ի տվյալներով երկրի բնակչության թիվը հասել է 7.7 միլիարդի

Ամենադիտվածներ

ՄԱԿ-ի տվյալներով երկրի բնակչության թիվը հասել է 7.7 միլիարդի

Երկրի բնակչության թվաքանակը 2019 թվականին կազմել է 7,7 միլիարդ, իսկ մինչև 2050 թվականը կհասնի 9,7 միլիարդի: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցում:

Բնակչության թվաքանակի աճն ուղեկցվում է նրա ծերացմամբ, ծնելիության մակարդակի նվազմամբ, ինչպես նաև սրընթաց ուրբանիզացիայով, նշվում է զեկույցում, որը ներկայացվել է Ազգաբնակչության և զարգացման հանձնաժողովի քննարկմանը, որի 51-րդ նստաշրջանը նախօրյակին մեկնարկել է ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում:

Այժմ աշխարհում ծնելիույթան միջին մակարդակը մեկ կնոջ հաշվով 2,5 երեխա է, իսկ 2030 թվականին այն կկազմի 2,4 ծնունդ: Ըստ կանխատեսումների, 2050 թվականին աշխարհի բնակչության ավելի քան 70 տոկոսը կապրի այնպիսի երկրներում, որտեղ ծնելիության ընդհանուր ցուցանիշը ցածր կլինի բնաչկության վերարտադրման համար անհրաժեշտ մակարդակից:

Ինչ վերաբերում է 65 և ավելի բարձր տարիքի մարդկանց, ապա բնակչության ընդհանուր թվաքանակում նրանց բաժինը կաճի: Այժմ նրանք 19 տոկոս են կազմում Եվրոպայում և 16 տոկոս՝ Հյուսիսային Ամերիկայում, իսկ 2050 թվականին այդ ցուցանիշները կավելանան մինչև 28 տոկոս և 23 տոկոս՝ համապատասխանաբար: Սպասվում է, որ այդ ժամանակաշրջանում Ասիայում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում տարեց մարդկանց բաժինը ներկայիս 8 տոկոսից կավելանա մինչև 18 տոկոս: Աֆրիկայում, որտեղ այսօրվա դրությամբ ամենաերիտասարդ բնակչությունն է, 2050 թվականին տարեցների բաժինը կկազմի 9 տոկոս:

Միաժամանակ, ինչպես նշվում է, արդեն այսօր աշխարհում տարեց մարդկանց գրեթե կեսը թոշակ չի ստանում: Ներկայում աշխարհի բնակչության մոտավորապես 56 տոկոսն ապրում է քաղաքներում, ասված է զեկույցում, որից տվյալներ են բերված ՄԱԿ-ի կայքում: Ապագայում, բնակչության գրեթե ողջ աճը տեղի կունենա քաղաքային բնակիչների թվի ավելանալու հաշվին, որոնց, կանխատեսումների համաձայն, 2030 թվականին բաժին կընկնի աշխարհի երկրների բնակչության 60 տոկոսը, իսկ 2050 թվականին՝ մոտավորապես 68 տոկոսը: ՄԱԿ-ում նշում են, որ վերջին 25 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում զգալիորեն բարձրացել է բնակչության բարեկեցության մակարդակը: Զգալիորեն կրճատվել է այն մարդկանց թիվը, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում, 40 տոկոսով նվազել են մայրական մահացության մասշտաբները, էականորեն ավելացել է կյանքի տևողությունը: 1994-ից մինչև 2019 թվականն ընկած ժամանակաշրջանում մինչև 5 տարեկան երեխաների մահացության մակարդակը կրճատվել է 54 տոկոսով:

Կյանքի սպասվող տևողությունն ամբողջ աշխարհում 1994 թվականի 64,9 տարվանից 2019 թվականին ավելացել է մինչև 72,3 տարի, իսկ 2030 թվականին կավելանա ևս մոտավորապես երկու տարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();