fbpx
Հասարակություն

Այսօր ռադիոյի օրն է

Ռադիոյի օր, կապի և ռադիոտեխնիկայի ոլորտի մասնագիտական տոնական օր, որը տոնվում էր 1945 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում, իսկ այժմ հետխորհրդային մի շարք երկրներում, նաև Հայաստանում։

Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվել է ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի։ Տոնակատարության օր ընտրվել է ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովի առաջին ռադիոհաղորդագրություն ուղարկելու օրը՝ մայիսի 7-ը։

2010 թվականի սեպտեմբերի 30-ին Իսպանիան Էսպանիոլա դե լա ռադիո ակադեմիայի (իսպ.՝ Academia Española de la Radio) հարցումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական կոմիտեին առաջարկել է ընդունել «Ռադիոյի միջազգային օր»։ 2011 թվականի սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կատարողական կոմիտեն առաջարկել է ՄԱԿ-ին ընդունել «Ռադիոյի միջազգային օր»-ը։ Միջազգային ռադիոյի օրվա համար ընտրվել է փետրվարի 13-ը՝ ՄԱԿ-ի ռադիոյի մեկնարկելու օրը։

Նշենք նաև, որ Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ