Սպորտ

Լիվերպուլն ընդդեմ Բարսելոնայի. վիճակագրություն պատասխան հանդիպմանն ընդառաջ

Այսօր, մայիսի 7-ին կկայանա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների շրջանակներում առաջին պատասխան  հանդիպումը։ Լիվերպուլում տեղի համանուն ակումբը «Էնֆիլդ» մարզադաշտում կընդունի իսպանական «Բարսելոնա»-ին:

Ակումբների առաջին դիմակայության ժամանակ «Նոու Կամպ» մարզադաշտում, Մեսիի դուբլի և Լուիս Սուարեսի գոլերի շնորհիվ «Բարսելոնա»-ն հաղթել էր 3:0 հաշվով:

Ըստ վիճակագրության՝ այս թիմերն ընդհանուր առմամբ միմյանց դեմ մրցել են 9-ն անգամ, 3 հաղթանակ տոնել է «Բարսելոնա»-ն, 3-ը` «Լիվերպուլ»-ը և 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի: «Բարսելոնա»-ն խփել է 9 գոլ, իսկ «Լիվերպուլ»-ը` 6:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-«Բարսելոնա» խաղը կկայանա մայիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ