fbpx
Հասարակություն

ՃՏՊ Սաֆարյան փողոցում․ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի եզրաքարերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 6-ին, ժամը 20:55-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մայթեզրի եզրաքարերին և թեքվել, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և թեքվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Բ.-ն (ծնված 1957 թ.), հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ