fbpx
Առողջապահություն

Այսօրվանից այլևս չեմ այցելելու որևէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ծխելը թույլատրող սննդի հաստատություններին և նշել, որ նման վայրեր այլևս չի այցելելու: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

«Այսօրվանից այլևս չեմ այցելելու որևէ հանրային սննդի հաստատություն, որտեղ թույլատրված է ծխելը, մինչև մեր օրենքի նախագծի ընդունումը և ուժի մեջ մտնելը։ Կոչ եմ անում բոլոր ռեստորաններին, սրճարաններին, փաբերին և հանրային սննդի մնացած հաստատություններին դառնալ մաքուր օդով ու ծխից զուրկ։ Մեր բոլոր քաղաքացիներին էլ կոչ եմ անում որոշում կայացնելիս առողջությունը համարել առաջնահերթություն։

Հ. Գ. ինքս գովազդելու եմ մեր երկրի մաքուր օդով հաստատությունները մինչև բոլորը դառնան այդպիսին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ