fbpx
Կառավարություն

«Եթե ես երրորդ ձեռքն էլ ունենայի, ես երրորդ ձեռքով էլ կպաշտպանեի այդ որոշումը». Նաիրա Զոհրաբյան

«Կառավարության ծրագիրը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում դեռևս չի քննարկվել, ուստի որևէ կարծիք դեռ չեմ կարող հայտնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Թե ի՞նչ կցանկանար տեսնել ծրագրում մարդու իրավունքների վերաբերյալ, Ն.Զոհրաբյանը նշեց, որ երբ ծրագիրը կկարդա, կտեսնի՝ իր ցանկություններն ամրագրված են, թե ոչ։

Հարցին, որ կառավարությունը նախաձեռնում է արգելել հանրային վայրերում ծխելը, արդյոք դա առնչվո՞ւմ է մարդու իրավունքներին, Զոհրաբյանը պատասխանեց, որ երկու ձեռքով կողմ է այդ որոշմանը, որովհետև ծխելն ընդհանրապես համարում է չարիք.

«Եթե ես երրորդ ձեռքն էլ ունենայի, ես երրորդ ձեռքով էլ կպաշտպանեի այդ որոշումը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ