Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը խոսել է ակումբի մասին։
««Միլանն» այն ակումբը չէ, որը պետք է գոհ լինի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելուց: Այս թիմը միշտ պետք է պայքարի տիտղոսների համար:
Վերջին 7 տարիների ընթացքում «Միլանը» չի մասնակցել Չեմպիոնների լիգային, ինչն անընդունելի է:
Ես այստեղ եմ, որ փոխեմ այս իրավիճակը», – Իբրահիմովիչի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը: