Cadena SER-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը նորից կոճի հատվածում ցավեր ունի։ Դրանք առաջացել են հարվածներից հետո, որը նա ստացել էր հունիսի 28-ին Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում կայացած «Էսպանյոլի» դեմ խաղում (1-0):
Ուրբաթ երեկոյան «Ռեալը» պիտի մրցի «Ալավեսի» դեմ Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում։ Ամենայն հավանականությամբ Ազարը հանդիպումը բաց կթողնի։
Կիսապաշտպանը 2 անգամ կոճի վնասվածք է ստացել «Ռեալ» տեղափոխվելուց հետո։ Մարտի սկզբին նա վիրահատվել էր Միացյալ Նահանգներում։