fbpx
Սպորտ

Ազարի շնորհանդեսի ժամը փոխվել է. Marca

Marca սպորտայի օրաթերթի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարի շնորհանդեսի ժամը փոխվել է։

Նշվում է, որ շնորհանդեսը պետք է սկսվեր Երևանի ժամանակով 17։00-ին, սակայն ակումբում որոշում են կայացրել տեղափոխել այն 21։00: Բանն այն է, որ «Ռեալում» ցանկանում են մեծ միջոցառում կազմակերպել, որը կհամեմատվի Ռոնալդուի 2009 թվականին կայացած շնորհանդեսի հետ։

Հաղորդվում է նաև, որ տարիների դադարից հետո «Սանտիագո Բեռնաբեուում» հատուկ բեմ է տեղադրված լինելու։ Նման դեպք վերջին անգամ եղել էր Թոնի Կրոսի և Խամես Ռոդրիգեսի շնորհանդեսների ժամանակ՝ 2014 թվականին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ