«Արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան «Լևանտեի» դեմ հանդիպումից հետո (3-2) կիսվել է խաղի տպավորություններով։ Կուրտուայի՝ հանդիպման վերջում կատարած հիանալի սեյվի շնորհիվ, «Ռեալը» երրորդ գնդակը չընդունեց սեփական դարպասը։
«Ընդմիջմանը մենք մտածում էինք չոր հանդիպում անցկացնելու մասին, իսկ խաղի վերջին 15 րոպեներին մտածում էինք հաղթական հաշիվը պահելու մասին, քանի որ իրավունք չունեինք ևս մեկ անգամ այստեղ միավորներ կորցրելու։
Ազարը հանգիստ է, երբ գնդակով է։ Նրա խաղը գրոհի ժամանակ օրինակ է բոլորի համար, թե ինչ կարող է նա անել։ Մի քանի անգամ նա ինձ զայրացրեց, երբ կորցրեց գնդակը կրնկով փոխանցում կատարելու արդյունքում։ Վինիսիուսը ևս հրաշալի հանդիպում անցկացրեց։ Հուսով եմ՝ շուտով նա գոլ էլ կխփի։
Հանգստի ևս մի քանի օր ունենք։ Շատ ուրախ ենք Չեմպիոնների լիգայի համար։ Մեզ մոտ ամեն ինչ լավ է, անհամբերությամբ ենք սպասում առաջիկա խաղին»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում AS-ը։
Հիշեցնենք, որ «Լևանտեի» դեմ խաղում, իր դեբյուտը նշեց Էդեն Ազարը։ Բելգիացին խաղադաշտում անցկացրեց 30 րոպեից փոքր-ինչ ավել։
https://www.youtube.com/watch?v=HRMRVIDJhS0